Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Աչքերի մարզանք. հատուկ կանանց համար

Աչքերի մարզանք. հատուկ կանանց համար

Կոպերն ու աչքերի շուրջ գտնվող մաշկն առաջինն են մատնում կնոջ տարիքը, քանի որ նրբության պատճառով առաջինն են ծերանում եւ բարակում: Համառ եւ աշխատասեր կանանց խորհուրդ է տրվում կոպերի եւ աչքերի հատուկ մարզանք: Ամրացած մկաններն ունակ են օգնել նաեւ մաշկին, թույլ չտալով ավելորդ թուլանալ:

 

Եվ այսպես, սկսում ենք աչքերի մարզանքը: Գլխի դիրքն ուղիղ է ու անշարժ:

 

Վարժություն 1. Փակեք, իսկ հետո դանդաղ, մինչեւ վերջ բացեք աչքերը, հայացքն ուղղելով դեպի հեռուն: Դարձյալ աչքերը դանդաղ փակեք, կոպերն ամուր սեղմեք: Կրկնեք 2-3 անգամ:

 

Վարժություն 2. Աչքերը հնարավորինս դեպի ձախ պտտեք այնպես, կարծես ցանկանում եք տեսնել մի բան, որ կատարվում է ձեր մեջքի հետեւում: Դանդաղ, կարծես լարելով աչքերն ուղղեք դեպի առաստաղ, հետո հնարավորինս աջ: Այսինքն աչքերը պտտեք ժամացույցի սլաքի ուղղությամբ: Հետո ներքեւ եւ նորից ելման դիրք: Մեկ վայրկյան դադարից հետո նույնը կրկնեք, այս անգամ հակառակ ուղղությամբ:

 

Վարժություն 3. Աչքերը փակեք, այնուհետեւ լայն բացեք: Նայեք դեպի հեռուն: Ցուցամատով խորը, ճնշող շարժումներ կատարեք աչքերի արտաքին անկյունների շրջանում: Մի աչքը դանդաղ փակեք: Կոպն ամուր փակելուն խանգարում է մատի ուժը, որը տեղակայված է աջ աչքի արտաքին անկյունում: Աջ աչքը փակելու պահին փակեք ձախ աչքը, հետո կրկին աջը եւ այլն: Կրկնեք 6-8 անգամ:

 

Վարժություն 4. Յուրաքանչյուր ձեռքի մատնեմատն ու ցուցամատը դրեք փակ կոպերին այնպես, որպեսզի ցուցամատը թեթեւակիորեն ճնշի աչքի արտաքին, իսկ մատնեմատը ներքին անկյունը: Փորձեք փակ աչքերը կկոցել, հաղթահարելով մատների ճնշումը: Վարժությունը կատարեք 3-4 անգամ:

 

Վարժություն 5. Մատները տեղադրեք այնպես, ինչպես նախորդ վարժության պարագայում: Աչքերը փակելով խոժոռվելու փորձ կատարեք, այսինքն հոնքերը հավաքեք ճակատի մեջտեղում այն դեպքում, երբ մատների ճնշումը դրան դիմադրում է: Այս վարժությունը 3 անգամ կրկնելը բավարար է:

 

Վարժություն 6. Երկու ձեռքի ցուցամատով եւ միջնամատով աչքերը բացեք: Մատները պետք է միմյանց զուգահեռ տեղակայված լինեն այնպես, որ միջնամատն ամուր պահի ներքեւի կոպի արտաքին անկյունը, իսկ ցուցամատը ներքեւի կոպի անկյունը: Փորձեք աչքով անել: Աչքերն այդ պահին շրջեք աջ: Հետո շրջեք դեպի ձախ եւ նորից աչքով արեք: Վարժությունը հարկավոր է կրկնել 6-8 անգամ:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ